Thursday, August 28, 2014

Կոմիտաս: Սեր ու բեր

Գարուն սէրն էր՝
Դալար-օրերում շոգիացաւ սրտիս վրայ՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կեանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրայ՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձիւնիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

No comments: