Գուսան Աշոտ: ՍԱՐԻ ՍԻՐՈՒՆ ԵԱՐ
In the early 70's a groundbreaking album came out in France. The self titled Յարդար Hartar, the duo of Harout Bezdjian and Vicken Tarpinian proved to be the only LP collaboration of this duo.
Their studio album included many folk songs including this one by Gusan Ashod. Click to hear Sari Siroun Yar transferred from the original LP.
Here's also a more recent video from YouTube:
Հազար նազով,յար,հովերի հետ եկ,
Ծաղիկ փնջ`ելով սարվորի հետ եկ,
Սև ձիուս վրա տեսել,մոլոր մնացել:
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:
Հազար մի ծաղկի մեջ ես մեծացել,
Ծաղկանց ցողերով մազերով թացել,
Մազերիդ բույրը հեռվից է գալիս,
Զեփույռը բերում սրտիս է տալիս:
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր
Երբ քո հայացքը երկնին ես հառում,
Վառ աստղերը ասես նոր լույս են առնում,
Քո ձայնն են առնում հավք ու հովերը,
Ախ ե՞րբ կառնեմ ես քո մատաղ սերը
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր
Սարից է գալիս էս առվի ջուրը,
Բերում է ,յար, քո բույրն ու համբույրը,
Աշոտ , թե կարաս քո երգյի վահանգով
Յարիդ կախարդիր , թող տուն գա հանդով
Սարի սիրուն յար,սարի մեխակ բեր,
Ախ, չէ,ի՞նչ մեխակ, սիրո կրակ բեր:
Գուսան Աշոտ

