Showing posts with label Janeta Akopian. Show all posts
Showing posts with label Janeta Akopian. Show all posts

Wednesday, March 19, 2008

ԺԱՆԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ: Անվերնագիր

Ձուկը՝ ջրում, մարդն իր հողում
/ Ժող.առած/


Շունչս է կտրվում…
Սիրտս հիվանդ է…
Ու ինձ թվում է օդն այստեղ վատ է,
Բայց կան ինձ նման գաղթական հայեր,
Որ լավ են շնչում ու չունեն ցավեր։
Ուրեմն ես եմ,
Որ ծանր եմ շնչում…
Բայց ինչի՞ համար, ինձ ի՞նչն է տանջում,
Որ չեմ կարենում լիաթոք շնչել
Ու ձկան նման ջրից դուրս, ափին
Թփրտում եմ ու չեմ կարող ապրել։



ԺԱՆԵՏԱ ՍՈՒՐԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄՈՆՐԵԱԼ—2007

Thursday, March 13, 2008

ԺԱՆԵՏԱ ՀԱԿՈԲՅԱՆ: Անվերնագիր

Ոտքիս տակի հողը սահեց
Ինձ կորցրի մի պահ ես
Բռնվեցի քար ու թփից
Ուժ առա ու ելա ես։

Ամեն թփի ու քարի հետ
Նոր ուժ էի հավաքում
Ու թե մեկ–մեկ պոկվում էի
Հույսս չէի կորցնում։

Հավատն ու հույսը կամքն է մարդուս
Խրատս լավ իմանաս
Ոտքիդ տակի հողն էլ սահի
Կամք ունեցիր դիմանաս։


ԺԱՆԵՏԱ ՍՈՒՐԵՆԻ ՀԱԿՈԲՅԱՆ
ՄՈՆՐԵԱԼ 2007