Showing posts with label Nerses der Mesrobian. Show all posts
Showing posts with label Nerses der Mesrobian. Show all posts

Wednesday, July 15, 2009

Ներսէս Տէր Մեսրոպեան։ Հարուստ եմ ես…

Ոչ ոսկի ունեմ եւ ոչ էլ արծաթ
Ունայն է ձեռքս,
Բայց հարուստ եմ ես,
Քանի որ իմն է աշխարհն արար,
Քանի որ ունեմ ես մի սիրող սիրտ,
Ունեմ սպասող,
Ունեմ յոյս, հաւատք,
Խիղճ, կարեկցութիւն,
Լռելու շնորհք.
Ոգի աներեր,
Ու գիտեմ ներել…
Օհ, ես հարուստ եմ…


Թեհրան


«Գեղարդ»
Ա. տարի
1975
Հալէպ Սուրիա