Tuesday, February 10, 2009

125: Անվերնագիր

_Դու գնում ե°ս…
Իսկ ես քահանայաբար
Օրհնում եմ ճանապարհը քո,
Իսկ սիրտս, ահա’,
Ճամպրուկներն է հավաքում`
Մեկնումից առաջ.

_Դու գնու°մ ես…
Իսկ ես քահանայաբար
Օծում եմ մեկնումը քո,
Ու քահանայաբար
Աղոթք մրմնջում անհասկանալի,թե
_Զլօյս վառեսցեք
Ճանապարհին նօրայ…

Ու ձեռքերս, ահա’,
Խաչակնքելու փոխարեն ,
Ցտեսությու’ն են ասում
…չցանկանալով…

Ու ես ջուր եմ ցանում քո ճանապարհին,
…որ վերադառնա’ս…

125…

No comments: