Sunday, February 08, 2009

125: …Թատրոն…

_Գիտես ,սիրելիս,
Թե մեր (Մե’ր),
Լեռնաշխարհի մարդիկ
Ինչպես են տուն տանում հարսին.

Ափսեներ են դնում
Տան սեմին,
Որ տուն մտնելիս
Հարսը փշրի,
Իբր դրանով
Խափանվում է չարը
Ու հարսի հետ տուն է մտնում բարին:

Իսկ դու’,սիրելի’ս,
Տուն դեռ չմտած,
Ափսեների տեղ`
Սի’րտս փշրեցիր:

_Գիտես,սիրելիս..


125 -" Ծնվել եմ 1983թ, ք․ Ապարան, 2000թ-ին ավարտել եմ դպրոցը, հետո ծառայել եմ բանակում (2001-2003թթ),
սովորել եմ ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, աշխատում եմ․"

1 comment:

luis said...

hrashali e:))