Monday, February 09, 2009

125:…...Շարունակելի….

Մենք բաժանում էինք
Լավը`վատից,
Թացը`չորից,
Խորը`բարձունքից
Ու ծովը` ցամաքից.

Ու այդպես էլ բաժանեցինք
Անկիսելին,
Իբր` երկու մասի,
Իբր` հավասար,
Բայց ինձ ոչի’նչ չմնաց,
Ես ին’չ արեցի
Ու ինչ արեցիր դու,
_Ինչու արեցիր…

Ես ամեն ինչ թողեցի
Այնպես,ինչպես կար,
Այնպես,ինչպես եղել էր ու կար
…դեռ 1000 տարի,
Ափսոսացի,
Սփոփեցի ինքս ինձ,
Թե 1000 տարիներ
Դեռ կգան ու կգնան ,
Կամ էլ կմնան,
Թե իբր այդպես
Եղել է ու կա,
Կլինի նաև հետո,
1000 տարի հետո.

Կբաժանվեն մարդիկ,
Կբաժանվեն ձեռքեր,
Կբաժանվեն թվերը նաև,
Բայց զրոն չի բաժանվի,
Ոչ բաժանման խաչմերուկում
Ու ոչ էլ անվերջ հեռվում`
Արևից էլ այնկողմ…
…Բայց դու արեցիր դա,
….Առաջին ու վերջին անգամ արեցիր…

No comments: