Wednesday, March 18, 2009

125: Համարյա ՝ Desktop

Կախվել են մտքերը ժանգոտված հույսերից,
Որ քիչ առաջ կապու՜յտ էին այնպես, թեթև էին այնպես,
Եվ պատկերներն են խռնվում Իրականություն կոչվող
Այս մեծ էկրանին․
-Եվ ինչ՜
-Քո հիմար քայլից փոխվում է, ահա,
Մի ողջ առօրյա․
Եվ ես, անզորս, ես ամաչու՜մ եմ․․․
քո տված ցավից,
Ես ամաչու՜մ եմ․․․

-Եվ ինչ է մնում․-
Աչքերս փակել՝սևացնելու համար
իրականություն կոչվող
Այս էկրանը մեծ․․․

125...

No comments: