Նշան Պէշիկթաշլեան։ Կեանքիս Երգը
Ունայնութեա՛մբ, դառնութեա՛մբ ՝
Օրըս կ'անցնի — գարնան ամպ ...
Երազներո՛վ , պատրանքո՛վ
Օրըս կ՚անցնի — աշնան հով...
Ու տաժանքով անբարիք
Օրըս կ՚անցնի — փոթորի՜կ ...
Օր չը տեսայ . օրն ա՞յս է...
Ման ամէն օր կըսպասէ ...
Ապրի՛լ կ՚ուզեմ , խորանա՜լ ...,
կուրծքի մը վրայ մոռանա՜լ ,
Սիրե՜լ , սիրուի՛լ , լիանա՛լ ...։
Աստուածներուն միանա՜լ ...։
Ծովակ, լուսին, կոյս, նաւակ...
Բերել մարգրիտ, աստղ ու նուագ։
Ըսել . — «Առէ՛ք , գանձս ա՛յս է ,
իսկ Մահն ինձ Թող ըսպասէ ...:»
ՆՇԱՆ ՊԷՇԻԿԹԱՇԼԵԱՆ
No comments:
Post a Comment