We welcome back our poet Inga Brutyan. Click to hear the audio clip Unforgetful eyes read by the author, Inga Brutyan.
Մթության գրկում
Երկու աչքեր նայում են ինձ,
Հեռու , կապույտ երկնքում
Երկու աչքեր փայլում են ինձ:
Մթություն է իմ շուրջը,
Դողում է իմ մարմինը,
Վախ է մտել իմ սրտում...
Հարցնում եմ ես նրան`
Կարծես արդեն քար դարձած.
-Ո՞վ ես դու.
Մտերի՞մ, անծանո՞թ,
Թե՞ հեռվում կորած նավաստի,
Ինչո՞ւ ես այցելել դու ինձ,
Ի՞նչ ես ուզում ինձանից:
Երկու կարմիր աչքերը վառվեցին կրակի պես.
-Ես հեռվում կորած անծանոթ եմ,-
Պատասխանեց կոշտ ձայնով,
-Մոլորվել եմ այս մոլոր անապատում,
Փրկիր ինձ մահվան այս դարպասից:
Արյունս կարծես կանգ առավ,
Սիրտս կարծես դադարեց,
Չէ որ ես ել եմ մոլորվել
Այս հեռու անապատում,
Այս սիրո ճահճաում:
-Ինչպե՞ս փրկեմ ես քեզ,-
Հարցրեցի ես մեղմ ձայնով,
-Ինչպե՞ս օգնեմ ես քեզ,
Ես ել եմ գերի այս անապատի:
Այդ երկու անմոռաց աչքերը
Չքացան երկնքում,
Հույսս ես կորցրած
Նետվեցի անդունդը
Մթում շաղաղված:
Copyright Inga Brutyan 2006
No comments:
Post a Comment