Կարտոֆիլները
որ դրված են սեղանիս
նման են բանաստեղծությանը
որ ուզում եմ գրել։
Անլվա
ինչպես հոգիս
իրական
ինչպես մարմինս։
Կարտոֆիլները
որ դրված են սեղանիս
իմ մայրն են
ու իմ աճյունը։
From the volume Հայաստանի ծովափին (On the Armenian Shores), Actual Art, 2006.
No comments:
Post a Comment