Քաղաքում
ուր ոչ ոք չի խոսում իմ լեզվով
գտա խաղաղությունը
որ փնտրում էի։
Մառախուղի մեջ
լողում են շենքերի սրածայր կտուրները
եւ մարդիկ
ինձ ոչինչ չունեն ասելու։
Ներքեւում խաղաղ հոսում է գետը
ես փակում եմ աչքերս
որ լսեմ նրա ձայնը։
Կամուրջն այս հին է
բայց ավելի հին է
գետաքարերի նման լինելու
մարդկային ցանկությունը։
Copyright Mariné Petrossian.
From the volume Հայաստանի ծովափին (On the Armenian Shores), Actual Art, 2006. Reprinted here by kind permission of the author.
No comments:
Post a Comment