Click here to hear the episode Fire read by the author, Inga Brutyan.
Օրերը անցնում են,
Ժամանակները թռչում են,
Կարծես դու ինձ չես հիշում,
Կարծես թե դու ինձ չես սիրում:
Օրը ամպամած է,
Զանգերդ կարճեցված են,
Սիրո քաղցր պահերը սառեցված են,
Իսկ հիշողությունները` մթագնած:
Քո համբույրիդ կարոտ մնացի,
Քո գեղեցկությունից հալվեցի
Եվ քո անզուսպ կրքերից բոցավառվեցի:
Խարույկը վառվում է.
Զոհ եմ գնում ես նրան,
Որպեսզի մոռանամ շուրթերդ ես ալ,
Որպեսզի կասկածները վերանան
Եվ ես հանգիստ կյանք ստանամ:
Բայց գեթ մեկ վայրկյան ես նայում եմ դեպի ետ,
Ես նայում եմ դեպի անցյալն մշուշապատ.
Տեսնեմ, արդյո՞ք դու իմ վախճանը կհասկանաս,
Տեսնեմ, արդյո՞ք դու իմ զգացմունքին պատասխան կտաս:
Բայց արդեն ուշ է .
Հոգիս երկնքում սավառնում է
Եվ խարույկը կամաց մարում է…
Copyright Inga Bruyan. Used here by kind permission of the author.
No comments:
Post a Comment