ARMENIAN POETRY PROJECT
Հայ Բանաստեղծութեան Համացանցը։ Projet de Poésie Arménienne
Monday, June 29, 2009
ԳՈՒՐԳԷՆ ԹՐԵՆՑ։ Անի քաղաքը
Սուրբ է ամէն քարն անոր,
Ժամու խաչ-քար՝ համբուրէ՛,
«Հայր Մեր»ի պէս ամէն օր
Մրմնջէ՛ զայն, խունկ բուրէ։
Ամէն քարին տակ անոր
Հայ քրտինքն է շաղախած,
Օծուէ անով ամէն օր
Միւռոնի պէս սրբացած…։
ԳՈՒՐԳԷՆ ԹՐԵՆՑ (Գուրգէն Թուր-Սարգիսեան, 1888-1972)
1 comment:
Ovanitas
6/30/2009 01:13:00 AM
Շատ գեղեցիկ բանաստեղծություն է...
Reply
Delete
Replies
Reply
Add comment
Load more...
‹
›
Home
View web version
Շատ գեղեցիկ բանաստեղծություն է...
ReplyDelete