Հայ Բանաստեղծութեան Համացանցը։ Projet de Poésie Arménienne
Wednesday, October 28, 2009
ԱՐՓԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ: ՔԵԶ՝ ԻՆՁԱՆԻՑ
Եթէ որ բացես հոգուս ծալքերը, Այնտեղ կը տեսնես գրւած է միայն՝ Ես սիրել եմ քեզ: Թէ որ թափանցես սրտիս խորքերը, Այնտեղ կը տեսնես գրւած է միայն՝ Ես սիրել եմ քեզ: Երգերիս փունջը, Միայն ու միայն Նւիրել եմ քեզ, Դու սէր իմ յաւերժ:
No comments:
Post a Comment