Հիշո՞ւմ ես ձմեռվա
գիշերները կարճ
ու համբույրներդ
գիշերներից երկար
մարմինս… հիշո՞ւմ ես
հախճապակե տարա
լցված դեղնակարմիր
քաղցր հյութով
ու
քո լեզուն արագ
մաշկիս վրա թարթվող
ինչպես կոլիբրի՝
թռչունը էկզոտիկ
որ
թվում է անկշիռ
օդում կախված
փոշին երազներիս
մաշկիս վրա
եւ
ավելները թարթիչներիդ
ձմեռվա գիշերները կարճ
հիշո՞ւմ ես
եւ
ձեռքերդ
...գիշերներից երկար

No comments:
Post a Comment