Գզրոցիս մեջ գրիչս ինկած է հիմա
գրած-ջնջած թղթերուս մեջ ցանուցիր.
ժանգե պատանք մը աճած է իր վրա
ու ալ հպարտ չառկայծիր:
Մինչ նայվածքս այդ հին գրչին է հառած,
մեջս միտք մը զիկզակ կուտա` մի՞ գուցե
անշարժ կյանքես զգացումներս ալ հանկարծ
ժանգի խավ մը գա գոցե:
ԼԵՒՈՆ ՇԱՆԹ, Երկեր, Սովետական Գրող 1989
No comments:
Post a Comment