Հայ Բանաստեղծութեան Համացանցը։ Projet de Poésie Arménienne
Thursday, November 18, 2010
Լեւոն Շանթ: ԱԼԻՔԸ
Տե'ս, ալիքը մերթ կուռի
կնոջ լանջի պես դողդոջ.
ժանյակով մը փրփուրի
նուրբ սքողված է ամբողջ.
մերթ ալ ողորկ կը գոգնա
ծոցին պես զույգ սրտինքի,
ուր կույս սիրտ մը կը խոկա
աղվոր բաները կյանքի:
No comments:
Post a Comment