Թագավարակ
Թագավարակն այս անկոչ
Մարդկության դուռն է թակում անխոնջ։
Ի՞նչ է սա իրականում արդյոք․
Կենսաբանական մի զե՞նք անողոք
Թե՞ նոր ջրհեղեղ կործանող։
Գուցե ոմանց համար սպասված հյուր,
Բայց շատերի համար հանկարծահաս լուր։
Ավելի ճիշտ գույժ է այն,
Որ սավառնում է օդում անձայն։
Ու պատահականությամբ թե անզգուշությամբ
Կամ թույլ իմունիտետի առկայությամբ
Մարդն անկախ իր կամքից՝
Պարմայում է այս վարակից։
Այս խորհրդավոր գազանը
Ի վիճակի է կարճել կյանքը
Թույլ, տարեց, հիվանդ մարդկանց,
Որոնք ունեն արև դեռ ապրելու,
Արարելու և վայելելու
Աստծո կողմից պարգևած
Լուսապայծառ օրեր օրհնված։
Աղոթքս առ Աստված բարձրացնելով՝
Քեզ եմ ապավինում Տեր ամենազոր,
Որ կօգնես մեզ գտնել այդ սպեղանին՝
Փրկելու համար կյանքեր թանկագին։
No comments:
Post a Comment