Գէորգ Էմին։ Ա՜Խ, ԱՅՍ ՄԱՍԻ՛ՍԸ
Ա՜խ, այս Մասիսը...
Որից փափկո՜ւմ են սրտերը բոլոր,
Երբ ինքը... քա՛ր է.
Որ ջերմացնո՜ւմ է սրտերը մոլոր,
Երբ ինքը... սա՛ռն է.
Որ աշխարհներից հեռավոր-հեռու,
Բոլոր հայերին այստե՜ղ է բերում,
Երբ ինքն... այստե՜ղ չէ...
Միաբանության քարո՜զ է կարդում
Աշխարհում ցրված հայերին անտուն
Երբ որ... կիսվա՜ծ է.
Որ, մեծ սիրո պես,
Ոչ հեռանո՛ւմ է,
Ոչ էլ գալի՜ս է...
Ախ, այս Մասիսը:
Գէորգ Էմին, Ա՜Խ, ԱՅՍ ՄԱՍԻ՛ՍԸ, Սովետական Գրող, Երեվան, 1980
No comments:
Post a Comment