ԱՐՓԻ ԱԼԵՔՍԱՆԴՐ: ՔԵԶ՝ ԻՆՁԱՆԻՑ
Եթէ որ բացես հոգուս ծալքերը,
Այնտեղ կը տեսնես գրւած է միայն՝
Ես սիրել եմ քեզ:
Թէ որ թափանցես սրտիս խորքերը,
Այնտեղ կը տեսնես գրւած է միայն՝
Ես սիրել եմ քեզ:
Երգերիս փունջը,
Միայն ու միայն
Նւիրել եմ քեզ,
Դու սէր իմ յաւերժ: