Պետրոս Քաջբերունի: [Մեր էլ տանը]
Մեր էլ տանը հարսանիք կայ
Վարդի բուրմունք, վառ ծիծաղ կայ.
Ազատ օրի, կերախումի
Երջանկութեան հուր ծիծաղ կայ։
Հայ Բանաստեղծութեան Համացանցը։ Projet de Poésie Arménienne
Մեր էլ տանը հարսանիք կայ
Վարդի բուրմունք, վառ ծիծաղ կայ.
Ազատ օրի, կերախումի
Երջանկութեան հուր ծիծաղ կայ։
Posted by Armenian Poetry Project at 7/01/2009 07:00:00 AM 0 comments
Labels: Bedros Kachperooni, Iran
Գիտակցութեան հունտով մեծցած,
Այնքան մարդեր կան երջանիկ.
Բայց կան այնքա՜ն բիւր թշուառներ
Իրենց խելքից ապերջանիկ.
Օ՜, հունտի պէս՝ մենք ամէնքս ենք
Հողի բաժին երբ… ծնւում ենք։
Posted by Armenian Poetry Project at 5/27/2009 07:00:00 AM 0 comments
Labels: Bedros Kachperooni, Iran
Posted by Armenian Poetry Project at 5/26/2009 03:46:00 PM 0 comments
Labels: Bedros Kachperooni, Iran
Ես չասացի՝ սիրում եմ քեզ.
Պէ՞տք էր ասել, երբ կար այնտեղ
Աչքերիս մէջ ցոլքը սիրոյն…
Բառեր չեկան այս իմ լեզուիս…
Կը զրկուէին վեհ հմայքից.
Այլ կարօտի այրումը հուր,
Փայլատակեց մէջ աչքերիս,
Ես աչքերո՜վ ուզեցի ասել քեզ,
Որ սիրում եմ, սիրում եմ քեզ։
Պետրոս Քաջբերունի
1910-2004
Posted by Armenian Poetry Project at 5/26/2009 07:00:00 AM 0 comments
Labels: Bedros Kachperooni, Iran
APP and its producer, Lola Koundakjian, retain the right to accept or reject any poetry submission(s) based on the criteria provided by the project description.
Send your comments to armenianpoetryproject[at]gmail[dot]comFollow us on Twitter: @armenianpoetry
Click here for our 15th anniversary clip on youtube.com
We would like to know more about you! Thank you for participating. ARMENIAN POETRY PROJECT QUICK SURVEY