Showing posts with label Juliet Grigoryan. Show all posts
Showing posts with label Juliet Grigoryan. Show all posts

Saturday, May 21, 2011

Ջուլիետ Գրիգորյան։ Կորստյան Համար Կենդանացած Եմ...

Կորստյան համար
Կենդանացած եմ,
Եւ մահացած եմ՝
Սիրուդ համար...

Թե շատ չփնտռեի՝
Կգտնեի:
Թե շատ չձգտեի՝
Կհասնեի:
Թե շատ չսիրեի՝
Կսիրվեի:

Wednesday, May 18, 2011

Ջուլիետ Գրիգորյան։ Մարեցե՛ք...

Մարեցե՛ք,
Բոլոր տեսակի լույսերը,
Մարեցե՛ք:

Ես ուզում եմ
Մնալ քեզ հետ,
Իմ ստեղծած մթան մեջ,
Որ տեսանալի է՝ քան լույսը:

Ես ուզում եմ ապրել
Այս կարճ ակնթարթը,
Մղելով արյունս
Սրտիդ ճանապարհով:

Մարեցե՛ք,
Բոլոր տեսակի լույսերը,
Մարեցե՛ք:

Tuesday, May 17, 2011

Ջուլիետ Գրիգորյան։ Ձմռան Այգին

Ճերմա՜կ, ճերմա՜կ
Շորեր հագել,
Ճերմակ պսակ
Դրել հարսի,
Ճերմակ վարդ է
Ձեռքին առել,
Ճերմա՜կ շղարշ
Դրել մազին...

Ճերմա՜կ ճերմա՜կ
Շղարշի տակ,
Լաց է լինում,
Ճերմա՜կ, ճերմա՜կ...

Ո՞նց չլացի...
Անցորդներն էլ
Տուն գնացին,
Ոչ-ոք չեկավ
Իրեն այցի...