Showing posts with label Ara Vartomian. Show all posts
Showing posts with label Ara Vartomian. Show all posts

Sunday, August 14, 2011

Արա Վարդումյան: Ձմեռ

Ձյուն հանդարտ իջնում է
Ու մեղմ դիզվում իմ ճամփին
Սպիտակ վարդի թերթեր է
Պոկում, թափում իմ ուղղին:

Ու ծածկում է անտառներ,
Լեռները մեգ մշուշի
Ու ծածկում է քարափներ,
Կածաններն իմ երազի:

Ու թվում է ինձ մի պահ
Որ աշխարհն է ճերմակել
Որ գալիք ջահել օրերս էլ
Արդեն վաղուց են անցել:

2011 թ.


Winter

The snow sifts down serene
And rises tall on my road,
Plucks white roses’ petals
And piles them on my path.

It whitens all the wildreness,
Mountains missing in mists,
And covers quay and wharf,
All the lanes of my dreams.

And now it seems to me,
That the planet is bleached,
And my young days to be
have long since departed.

2011 .….. Ara Vardumian

Translated by Tatul Sonentz

Saturday, August 13, 2011

Արա Վարդումյան: Գարուն

Աչքերիս մեջ հուրն արևի
Եվ սրտիս մեջ գարնան օրեր
Իջնում եմ ցած ես սարերից
Բերում եմ ձեզ գարնան հովեր:

Բերում եմ ես բուրմունք սնձի
Եվ մասրենու փշոտ համբույր,
Բերում եմ ես պաղ ջուր սարի
Եվ գարնանային մեղմ զեփյուռ:

Փարվեք ինձ թեկուզ հեռվից
Ես շունչն եմ մայր բնության,
Հառաչանքն եմ Արագածիս
Կակաչներն եմ Արարատյան:

Բացեք, բացեք դռները ձեր տան
Ծաղիկներ եմ ձեզ բերել՝
Վարդ, մանուշակ ու շուշան,
Գարունն ինձ հետ եմ բերել:

2011 թ.