Մարինէ Խաչատուր։ Բանաստեղծություններ
Ծիրանն ապրեց իր կյանքն ու պահածոյացավ,
Նորելուկ խնձորներն են շարվել կողք-կողքի:
Ապագան նրանցն է:
*
Դեղձի բուրմունքից
պտտվում է գլուխս։
Արբա՜ծ եմ կյանքով։
*
Ջո՛ւր… Ջո՛ւր… Վարդ
կարմիր, սպիտակ, հույս ու սպիտակ…
Նուռ…խաղող…ծիրան, խաղող…
ոսկի, դեղին, լույս ու դեղին։
Ինչպե՞ս ատեմ,
երբ այսքան հղի եմ սիրով։
«Գարուն», 1993թ