Վաղանշակ Նորենց: Քոյրս
Ունի մի դէմք՝ ասես լուսին՝
Շուրջը երկու ամպ-խոպոպիկ.
Վարսերի հետ սափորն ուսին՝
Գնում է նա ոտաբոպիկ։
Ժպիտ ունի յօնքերի տակ,--
Ամպի տակի շողն է հրէ, --
Ինքն էլ այնքան նու՜րբ է, յստակ,
Որ տեսնում ես իր մէջ իրեն։
Աղբիւրի մօտ լռին կանգնած՝
Նայում է նա ջրին այն ջինջ,
Նախ ժպտում է, ապա՝ յանկարծ
Խառնում ջրին, ծիծաղ ու ճիչ…
Ու փրփրում են ծիծաղ ու ջուր…
Հրա՜շք, ինքն էլ քօղուեց ամպով,
Դարձաւ ճերմակ-ճերմակ փրփուր…
Ափին մնաց դատարկ սափոր…
Վաղանշակ Նորենց
Vagharshak Norents (1903-1973)