Showing posts with label Garmar. Show all posts
Showing posts with label Garmar. Show all posts

Thursday, April 14, 2011

Գարմար։ Մեր պատմությունը


Ով է ասել, լավ չեմ հիշում,

Բայց լավ գիտեմ.

Պատմությունը շատ է սիրում ուժեղներին։
Հին գրքերի փոշին մաքրեմ,

Գնամ հասնեմ անտիկ դարեր,

Գնամ քայլեմ հին օրերի փողոցներում,

Վարդանի հետ մեկնեմ մարտի,

Մաշտոցի հետ խոսեմ մի կուշտ,

Անցնեմ կորած փողոցներով,

Գիրքը փակեմ

Ու գամ նորից մեր օրերը։



Մեր պատմությունը գրում ենք հենց մենք,

Ու քանի որ սա այդպես է.

Ես սիրում եմ ժամանակը

Այն, որ հիմա ապրում ենք մենք։

2011 թ.

Wednesday, April 13, 2011

Գարմար։ Գայլի մուշտակ


Դուք քանդեցիք մեր դրախտը

Եվ քավարան սարքեցիք,

Եվ այրեցիք մեր մատյանը`

Ձեր մատյանը չգրեցիք։
Սպանեցիք տանտիրոջը`

Տուն ունեցաք վերջապես,

Եղաք և շատ և շատացող

Գայլի ոհմակ`բարբարոս ցեղ։
Թակարդ լարե՞մ, որսի գնա՞մ,

Ո՞նց ձեր ցեղին, պարտքը մեր տամ,

Անցնի անգամ հարյուր տարի,

Հազար տարի անգամ անցնի,

Չի մեղմանա ցավը վերքիս։
Դուք քանդեցիք մեր դրախտը

Եվ քավարան սարքեցիք,

Եղաք նաև հարմար գործիք,

Հարմար պահին` սուտ խամաճիկ,

Փափուկ բարձի` վարձու դերձակ,

Մինչև ե՞րբ եք ձեր այդ բարձով

Փակ պահելու ունկն աշխարհի։
Եվ պիտի գա՛ նոր ժամանակ

Արդարացի ու հատուցող,

Որսի պիտի գնան նրանք 

Ովքեր երեկ եղել են զոհ։

9/01/2011 թ.


Tuesday, April 12, 2011

Գարմար։ Մեր ճանապարհը



Մենք ընտրեցինք ճանապարհը

Թե ճանապարհն ընտրեց մեզ,

Ու գնում ենք` տուն կառուցող

Անշտապ քայլով շինարարի,

Եվ կոշիկի հիշողությամբ

Անգիր գիտենք, որտեղ է փոս,

Որտեղ ակոս։
Մեզ խաբելը շատ դժվար է,

Ինչպես մանկանն է դժվար խաբել.

Այն մանկանը, ով լավ գիտե,

Թե որտեղ կա քաղցրավենիք։

Մեր ճանապարհն այնքան նեղ է`

Հազիվ լինի աշխարհաչափ,

Բայց մենք գոհ ենք և եղածից

Դժգոհելը քանզի մեղք է։

Հավատացյալ չլինելով`

Բայց լինելով հավատավոր,

Շարունակենք մեր ընթացքը հավատալով,

Որ ոսոխը վախենում է միայն ուժից.

Մեր տաք զենքից, մեր սուր աչքից` հեռահար,

Իսկ աղոթքը հասկանում է միայն Աստված...




2010 թ.

Monday, April 11, 2011

Գարմար։ Ազատություն


Ես այնքան եմ ազատ,

Որքան որ ազատ եմ.

Շատն ու քիչը սրա

Ես դեռ չեմ հասկանում։
Թե լավ բժիշկ ես,

Ինձ այս դեղը տուր

Ճիշտ չափաբաժնով`

Ազատությունը չափ ու սահմանն է։

Ես դա հասկացա.

Նայելով անշուք փշալարերին`

Կեղծ սահմանների ազատությանը:

Անազատ մարդու ազատ մտքերը

Մի՞ թե չեն անցնում ողջ սահմանները.

Անցնում են, անշո՛ւշտ,

Բայց դրանից հետո միշտ մահանում են Հրանտ Դինքերը։

2010 թ.


Sunday, April 10, 2011

Գարմար։ Առավոտ


Ջութակի պես նուրբ այս առավոտը
Գրկեցի մի օր ու հետըս տարա,
Ես չգիտեի և ոչ մի նոտա,
Բայց ոնց էր սահում աղեղը արա՜գ,
Լարերի վրով բարձր հոսանքի,
Կուտակումներից բոլոր ձայների
Ինձ դուր էր գալիս միայն այս ձայնը`
Ջութակի պես նուրբ այս առավոտի։

2008 թ.

Saturday, April 09, 2011

Գարմար։ Ժամանակը

Ամեն ժամ ունի իր ժամանակը`
Հաշվված վայրկյաններ,
Անցնող ակնթարթ։
Ժամանակը` հորինված տիրույթ,
Ապրելով, դանդաղ մենք վատնում ենք այն,
Իսկ նա երբևէ պիտի սպանի
Իրեն հորինող հպատակներին։



18/02/09 թ.

Գարմար - կենսագրկան գիծեր



Գարմարը (Կարեն Մանվելի Մարդանյան) ծնվել է Վանաձորում, 1984 թվին։ 
Մանկությունը և պատանեկությունն անցել Է Դիլիջանում։ 
2006- ից տեղափոխվել ու ապրում է Ռուսիայումուր իր ասելով՝ հասկացել է Տերյանի այս խոսքը` «Մի՞թե վերջին պոետն եմ ես»։

Պոեզիան դարձել է իր տխուր և ուրախ օրերի անդավաճան ընկերը։ Ինքնակենսագրականի մեջ նա նշում էոր բանաստեղծությունը պահիզգացմունքներիտրամադրությունների մի ամբողջ փունջ ունի իր մեջայն իր խտացված միտքն է թղթի վրաիր կյանքը...