Showing posts with label Hakob Karapents. Show all posts
Showing posts with label Hakob Karapents. Show all posts

Thursday, November 14, 2013

«ԲԱԳԻՆ»Ի ԸՆԹԵՐՑՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ



ՅԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ 
Սփիւռքի հայ գրականութեան վաւերական դէմքերէն
(Թաւրիզ՝ 1925- Պոսթոն՝ 1994)

Կը ներկայացնէ

Արուեստագիտութեան դոկտ. ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ (ԵՐԵՒԱՆ)

Տեղի կ’ունենայ Չորեքշաբթի 27 Նոյեմբեր 2013-ին,
երեկոյեան ժամը ճիշդ 8-ին, «Բագին»ի խմբագրատունը, Շաղզոյեան շ
էնք
Ծանօթ. Նկատի ունենալով, որ բացառաբար
հանդիպման ժամը փոխուած է, կը խնդրենք որ ճշդապահ ըլլաք:
Կը խնդրուի նաեւ չխաչաձեւել:


Հրատարակուած երկեր. Վէպեր՝ ԿԱՐԹԱԳԵՆԻ ԴՈՒՍՏՐԸ (Պէյրութ, 1972), ԱԴԱՄԻ ԳԻՐՔԸ (Նիւ Եորք 1983): Պատմուածքներ՝ ԱՆԾԱՆՕԹ ՀՈԳԻՆԵՐ (Պէյրութ, 1970), ՆՈՐ ԱՇԽԱՐՀԻ ՀԻՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՆԵՐԸ (Պէյրութ, 1975), ՄԻՋՆԱՐԱՐ (Նիւ Եորք, 1981), ԱՄԵՐԻԿԵԱՆ ՇՈՒՐՋՊԱՐ (Նիւ Եորք, 1986), ԱՆԿԱՏԱՐ (Նիւ Եորք, 1987), ՄԻ ՄԱՐԴ ԵՒ ՄԻ ԵՐԿԻՐ ԵՒ ԱՅԼ ՊԱՏՄՈՒԱԾՔՆԵՐ (Ուոթըրթաուն, 1994): Այլ գործեր՝ ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀ (Ուոթըրթաուն, 1992), ՄՏՈՐՈՒՄՆԵՐ (Արլինկթըն, 2009):

Monday, August 31, 2009

Յակոբ Կարապենց: ՄԻ ՔԻՉ ԵԼ ՍԻՐՈՅ ՄԱՍԻՆ

… Ամէն մի սէր մի առանձին առասպել է՝ անկրկնելի եւ հետեւաբար եւ եզակի։ Սիրոյ չափ ու խորհութիւն գոյութիւն չունի։

… Առանց սիրոյ կանք կ՛առնէր քաղաքակրթութիւնը, անշարժութեան կը դատապարտուէր մարդկութիւնը, եւ աւելի լայն առումով, կը ցամաքէր արուեստի ու մշակոյթի յուռթի պարտէզը։

... Թերեւս կեանքի գերագոյն երջանկութիւնն այն է որ սիրում ենք։ Որ սիրւում ենք ծնողների կողմից, քոյրերի ու եղբայրների կողմից, զաւակների կողմից, հարազատների ու ընկերների կողմից։ Որ սիրւում ենք մի այլ էակի կողմից։ Մարդիկ կան, որ սիրում են երբ նոյնիսկ սիրող անձ չկայ, երբ սպասում ու հեւք չկայ։ Այդպիսիները սիրում են սէրը յանուն սիրոյ։ Կամ մեծ սէր են ունեցել եւ այդ սիրոյ արեւը շարունակում է ճառագել։ Կամ գիտեն որ մի օր սէրը պիտի գայ հեռաւոր ճամբաներից եւ բացի իր անթառամ ծաղիկը։ Ամէն պարագայի, այդպիսիները շարունակ սէր են սնուցում իրենց հոգեղէն այգում՝ մի օր քաղելու հազուագիւտ պտուղը։

… Ոմանք կարծում են, թէ սէրը կայծակնային փայլատակումով … որոտումով պիտի աւետի իր գալուստը եւ որ երկիր եւ երկինք իրար պիտի խառնուեն շեփորելու սիրոյ մուտքը, երբ փաստօրէն ճշմարիտ սէրը գալիս է անաղմուկ եւ թառում սրտերի եւ հոգիների վրայ՝ կաթիլ առ կաթիլ լեցնելու սիրոյ աւազանը։

… Ճշմարիտ սէրը համակ նուիրում է ու զոհողութիւն, երբեմն մի հայեացք, մերթ մի շշնջիւն… ինչպէս ամպի ու լեռան հանդիպումը կամ զուլալ աղբիւրի հոսքը դէպի տապակ հովիտի սիրտը։ Սիրոյ մէջ շատ խօսք չպէտք է լինի, խոստում ու չափազանցութիւն պէտք չէ լինի…
Միայն խորապէս սիրելը բաւական չէ։ Պէտք է նաեւ հասկանալ դիմացինին, նրա հոգին ու ներաշխարհը, նրա նախասիրութիւններն ու սրբութիւնները։ Առանց յարգանիքի սէր չի կարող լինել։ Իսկ յարգանք նշանակում է ի նկատի ունենալ նրա մարդկային իրաւունքները։

…Ամէն ոք չգրուած սիրոյ մի վէպ ունի։ Ամէն ոք իր ուրոյն սէրն ունի։ Այս բազմազան սէրէրից է գոյացել աշխարհը։



«ՄԻ ՔԻՉ ԵԼ ՍԻՐՈՅ ՄԱՍԻՆ» լոյս տեսած է ՆՈՐ ԿԵԱՆՔ օրաթերթին մէջ Մարտ 1994-ին։

Quote for the month of August: Hakob Karapents

… Ճշմարիտ սէրը համակ նուիրում է ու զոհողութիւն, երբեմն մի հայեացք, մերթ մի շշնջիւն… ինչպէս ամպի ու լեռան հանդիպումը կամ զուլալ աղբիւրի հոսքը դէպի տապակ հովիտի սիրտը։

Յակոբ Կարապենց "ՄԻ ՔԻՉ ԵԼ ՍԻՐՈՅ ՄԱՍԻՆ" 1994