Showing posts with label Aramayis Sahakyan. Show all posts
Showing posts with label Aramayis Sahakyan. Show all posts

Tuesday, May 28, 2013

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿԵԱՆ: Աղէտ


Այս ինչ պատահեց հայոց աշխարհին
Ողբերգութիւն է համաշխարհային
Մի բուռ ազգ էինք, դարձել ենք կէս բուռ
Իսկ այդ կէս բուռն էլ արտասուք է լուռ:

Մենք այլոց տունը երբեք չենք քանդել,
Էլ ինչո՞ւ պիտի մեր տունը քանդուէր.
Մեր պաշտած հողը մեզ իր գիրկն առաւ
Մեր պաշտած քարը մեր գլխին ընկաւ:

Այո՛, կը յիշենք, նոյնիսկ կը գրենք,
Եթէ շատերս չխելագարուենք:
Բայց այս օրերին կայ լոկ մի՛ խորհուրդ`
Պիտի դիմանա՛ս, իմ հայ ժողովուրդ,
Դեռ պիտի յաղթես, ապրելո՛վ յաղթես.
Եւ նաեւ, նաեւ ծիծաղո՛վ յաղթես:

Մենք չմնացինք աշխարհում մենակ.
Ամբողջ աշխարհը դարձաւ մեզ յենակ
Ամբողջ աշխարհը դարձաւ մեզ թիկունք,
Շնորհակալ ենք` բոլորին յատուկ:
Մարդիկ զոհուեցին` ազնուութիւնը ո՛չ:

Սա՛ է պահելու ժողովուրդին ողջ:
Եւ ասա՛ Աստուած, եթէ խիղճ ունես,
Ի՞նչ ճակատագիր տուեցիր դու մեզ:
Մենք այսօր շատ ենք ցնցուած, բզկտուած,
Թող վերջին վիշտը լինի սա, Աստուա՛ծ:

Tuesday, May 21, 2013

ԱՐԱՄԱՅԻՍ ՍԱՀԱԿԵԱՆ: Կեանքն Էլ Նման Է Այս Աւտոբուսին



Կեանքն էլ նման է, այս աւտոբուսին,
Ոմանք իջնում են, ոմանք բարձրանում,
Ոմանք նստած են անհոգ ու հանգիստ,
Ոմանք կանգնելու տեղ են որոնում:
Ոմանք դռներից կախուել են հազիւ,
Ոմանք գնում են միայն մէկ կանգառ,
Կեանքն էլ նման է այս աւտոբուսին:
Պէտք է վճարես գնալուդ համար:
Հողագնդի պէս օրօրւում կամաց,
Գնում է գալիս` նոր մարդկանցով լի,
Ու եթէ վթար պատահի յանկարծ,
Կանգնած ու նստած` էլ չի հարցնի…

Կեանքն էլ նման է այս աւտոբուսին,
Եկէք մտածենք ապրելու մասին:

Thursday, March 14, 2013

Aramayis Sahakyan

It is with sadness that we announce the passing of  poet, editor and satirist Aramais Sahakyan (b May 24, 1936, Artsvashen, Armenian SSR - March 14, 2013, Yerevan, Republic of Armenia. May he rest in peace.


Monday, March 17, 2008

Արամայիս Սահակյան: Անվերնագիր

Իմ փոքրիկ այգում երբեք չես եղել:
բայց ինչու՞, ինչու՞ ծառերը բոլոր
վաղու՜ց քո անուշ անունը գիտեն
եվ քո մասին են խոսում ամեն օր:


Արամայիս Սահակյան (1956)
Ես քո զավակն եմ ՀայաստանԵրեւան (1986)

Friday, February 15, 2008

Արամայիս Սահակյան: Քո տիրության սահմանները չգիտես

Դու իմ սե՛րը իմ սրտի,
Միակ տե՛րը իմ սրտի,
Սակայն ինչու՞ չգիտես
Սահմանները իմ սրտի:


Արամայիս Սահակյան (1956)
Ես քո զավակն եմ ՀայաստանԵրեւան (1986)

Wednesday, October 17, 2007

Արամայիս Սահակյան: Անվերնագիր

Ջինջ ու անքուն ծո՛վ էիր,
Կյանքի այգում հո՛վ էիր,
Հիմա, երբ որ դու չկաս,
Նո՛ր եմ զգում՝ ո՛վ էեր:

Արամայիս Սահակյան (1957)
Ես քո զավակն եմ ՀայաստանԵրեւան (1986)

Monday, October 15, 2007

Արամայիս Սահակյան: Եթե ձեր ճամբին վատ մարդիկ տեսնեք

Եթե ձեր ճամբին վատ մարդիկ տեսնեք,
Մի՛ կարծեք վատն են մարդիկ անխտիր:
Այդ նույնն է, եթե դաշտում փուշ տեսնեք
Եվ չնկատեք ծաղիկներն ընտիր:


Արամայիս Սահակյան (1979)
Ես քո զավակն եմ ՀայաստանԵրեւան (1986)

Wednesday, September 26, 2007

Արամայիս Սահակյան: Մինչեւ հիմա չեմ հասկանում

Մինչեւ հիմա չեմ հասկանում
թե ինչպե՛ս են մարդ սպանում:

Մտածում եմ, թե մարդն իր մեջ
իրե՛ն պետք է նախ սպանի,
հետո՛ միայն մարդ սպանի:


Արամայիս Սահակյան (1979)
Ես քո զավակն եմ ՀայաստանԵրեւան (1986)

Friday, September 21, 2007

Արամայիս Սահակյան: Մի օրվա ընթացքում

Մի օրվա ընթացքում
Կա գոնե մի վայրկյան՞
Որ լինեմ քո սրտում:
Եթե կամ,մի օրում
Այդ վայրկյանն եմ օրհնում

Արամայիս Սահակյան