Showing posts with label Thondrak. Show all posts
Showing posts with label Thondrak. Show all posts

Wednesday, February 09, 2011

ԹՈՆԴՐԱԿ: [Ոչինչ չի մնացել ասելու]


Ոչինչ չի մնացել ասելու,
որն ինձ պահի ոտքի վրա,
ոչինչ չի մնացել,
բացի
իմ ձայնից,
իմ չարտասանված բառից,
որ թփրտում է
Քո շրթունքներին...


ԹՈՆԴՐԱԿ, ՆԱՐԳԻԶՆԵՐ ՆԱՐԳԻԶԻՆ շարգէն 

Tuesday, February 08, 2011

ԹՈՆԴՐԱԿ: [Իմ շուրթերին քո Անունն է]


Իմ շուրթերին քո Անունն է,
բայց քո Անունը Դու չես,
ուրիշն է,
օտարը.
մեզ բաժանում է ընդամենը
մի լեզու,
մի բառ,
որ ղողանջում է ծաղկի կենտրոնում
և Անուն չունի...


ԹՈՆԴՐԱԿ, ՆԱՐԳԻԶՆԵՐ ՆԱՐԳԻԶԻՆ  շարգէն

Monday, February 07, 2011

ԹՈՆԴՐԱԿ: [Սրտիս մեջ]

ՆԱՐԳԻԶՆԵՐ ՆԱՐԳԻԶԻՆ  
                                           Նարգիզ Քարիմյանին

Սրտիս մեջ
մլավող կատվահետքեր են…

Կոկորդիս մեջ
ձկնափշերի պես խրված բաղաձայներ...

Մի կին
սանրվում է աչքերիս մեջ…




ԹՈՆԴՐԱԿ