Showing posts with label Tev. Show all posts
Showing posts with label Tev. Show all posts

Thursday, July 09, 2009

Դեւ։ Որտեղ ես

Մանկութեան դու իմ անոյշ, ո՞րտեղ ես,
Հեռո՜ւ, հեռո՜ւ կորած յոյշ, ո՞րտեղ ես։

Ձիւն է պատել իմ շուրջը, ամէն տեղ,
Ցուրտ է, ցո՜ւրտ է ու մշուշ, ո՞րտեղ ես։

Փնտռում եմ քեզ ամէն օր, բայց չկաս,
Դառել ես մուժ ու վերյուշ, ո՞րտեղ ես։

Ցաւում է լուռ իմ սիրտը ու լալիս,
Եւ յուսահատ, եւ անոյժ, ո՞րտեղ ես,

Ձիւն է նստում մազերիս անողոք,
Թափառում եմ տրտմայուշ, ո՞րտեղ ես։

Երազում եմ, որ գտնեմ, պատեհ քեզ,
Ուշացել եմ, ուշ է, ուշ, ո՞րտեղ ես։


Դեւ (Մարգար Ղարաբէզեան)
Թեհրան


«Գեղարդ»
Ա. տարի
1975
Հալէպ Սուրիա