Showing posts with label Elena Masehian. Show all posts
Showing posts with label Elena Masehian. Show all posts
Monday, August 25, 2014
Առօրեան բութ հայեացքը
հառել է վրաս:
Մատներիցս ձանձրոյթ է կաթում:
Ձայնալարերիս միջով սլացող Ես-ը
պատէպատ զարկւելով
փշրւում
թափւում է նւաճող հոգուս:
Ինձ քո տէրը դարձրիր
երջանկացար
օտարացանք
ստրուկդ լինէի
երջանկանայի:
Մարտի 25, 2013
Լոս Անջելես
Sunday, August 24, 2014
Էլենա ՄԱՍԵՀԵԱՆ։ ՏՂԱՆ
l.
Փոքրիկ տղան կանգնած չորրորդ յարկի պատուհանին
թքում էր անցորդների վրայ
ու անմիջապէս թաքնւում
վարագոյրի յետեւում։
Փոքրիկ տղան կանգնած փողոցում
քար էր նետում
կոտրում հարեւանի լուսամուտը
ու թաքնւում պատի յետեւում։
2.
Փոքրիկ տղան, որ այլեւս փոքրիկ չէր՝
կանգնած էր ջարդւած լուսամուտի առջեւ
ու թքում էր այն փողոցի վրայ
ուր թաքցրել էր իր մանկութիւնը
μայց չէր թաքնւում։
Տղան որ այլեւս փոքրիկ չէր
նորոգում էր լուսամուտը
որ ջարդել էր հարեւանի փոքրիկ տղան
ու թաքնւել իր մանկութեան օրերում։
Posted by Armenian Poetry Project at 8/24/2014 07:00:00 AM 0 comments
Labels: Contemporary, Elena Masehian, Iran
Subscribe to:
Posts (Atom)