Հրաչյա Հովհաննիսյան: Անվերնագիր
Ախ, ես կուզեի, որ կյանքս լիներ
Անձրեւի նման թարմ ու բարեբեր,
Անձրեւի նման ջինջ ու իմաստուն,
Անձրեւի նման մաքուր ու հորդուն:
Անձրեւի նման խորն ու անսահման,
Ու մահս, իբրեւ ոսկե ծիածան,
Շողշողար կյանքիս անձրեւից հետո
Եվ ծի՜լը ծլեր իմ ցողի ներքո:
Հրաչյա Հովհաննիսյան 1939