Monday, September 03, 2007

Հրաչյա Հովհաննիսյան: Հայնե

Ես կուզէի մի ողջ գիշեր
Նստել ճերմակ արձանիդ տակ,
Մրմնջալ քո երգերը սեր,
Սիրտս բացած, աչքերս՝ փակ:

Այսպես գիշերն անցներ անդարձ,
Շողար արեւն ինչպես մի թագ,
Ու գտնեին ինձ մահացած
Մարմարիոնե արձանիդ տակ:


Հրաչյա Հովհաննիսյան 1938

No comments: