Friday, September 14, 2007

Մարո Մարգարյան: [Շողը ընկել է քարին]

Շողը ընկել է քարին,
Ուրախանամ
Ես ինչու՞,
Ի՞նչ եմ տվել աշխարհին,
Ուրախանամ
Ես ինչու՞:

Ձմռան օրը լուսացավ, --
Ոչ կսկիծ կա,
Ոչ ել ցավ,
Ո՞վ իմ սիրուց տաքացավ, --
Ուրախանամ
Ես ինչու՞...


Մարո Մարգարյան 1956
«Լիրիկա» գրքէն

No comments: