Մարո Մարգարյան: Ձյուն, մի իջիր
Ձյուն, մի իջիր իր վարսերին,
Ա՜խ, ես այնքան ջահել եմ դեռ,
Մինչեւ հիմա կյանքի վերից
Երազներով սահել եմ դեռ:
Երեկ էր լոկ, որ ես ճերմակ
Զույգ ժապավեն էի կապում.
Իսկ դու այսօր պաղ ու ճերմակ
Սառուցներ ես դեմս կապում:
Եվ ինչու՞ ես դու շտապում,
Փաթիլներըդ վրաս թափում,
Մի տես որքան կայծ ու կրակ,
Կանաչ, կարմիր երազանքներ,
Մի տես որքան կարոտ ու սեր,
Հոգուս խորքում պահել եմ դեռ:
Մարո Մարգարյան 1956
«Լիրիկա» գրքէն
No comments:
Post a Comment