Վեսպէր: Կարօտ
Կարօտե՜լ եմ անչափ քեզ,
Իմ բուրաւէ՜տ նշենի,
Եւ թըւում է՝ ձիւնի պէս
Քո թերթիկները հիմի
Հազար նազով իջնում են
Մետաքսաթել մազերիս,
Թարթիչներիս նկարէն
Ու նրբակերտ ուսերիս...
Եւ ես՝ մանուկ ոստոստուն,
Ջինջ ջրերին խաղընկեր,
Դարձած համակ խնդութեան՝
Ծաղկուն դաշտե՜րն եմ ընկել...
Կանչում է տատն իմ բարի,
Ձեռքով անում կարօտով.
- Դէ՜, ձագո՛ւկ իմ, տուն արի,
Դու իմ սրտի լուս-հատոր...
Մինչ երկնքով կապտաւուն,
Երամ-երամ, հեզանող,
Աղաւնիներն են անցնում՝
Ե՛ւ ծիածան, ե՝ւ երազ...
Նրանք թափում են գլխիս՝
Բարակ, բարակ փետուրներ,
Իսկ իմ մանուկ անթախիծ՝
Երազում եմ գարուններ...