Showing posts with label Narine Karamyan. Show all posts
Showing posts with label Narine Karamyan. Show all posts

Saturday, December 15, 2007

Narine Karamyan: Two new poems

Click to hear the audio clip of two poems read by the author, Narine Karamyan.


Քո լույսի ներքո
Խաղում եմ
Երեխայիդ պես:

Հրճվում եմ,
Ժպտում քեզ:
Լու~յս իմ,
Տուր, Տեր`
Քո ճամփեն:

23/1/2007

My light
Beneath your light
I’m playing like your child.
Showered with joy
I’m smiling to you.
My Light - Lord,
Lead me through your way.

23/1/2007
Translated by the author

***

Փայփայում եմ
Փայփայում եմ –
Խաչած ձեռքերը –
Երբ բոլորը քնած են`
Սերը:

Տաքացնում եմ,
Սեղմում կրծքիս,
Պինդ պահում եմ`
Չփխրվի:

Կարծես մի թռչուն լինի,
Կարծես – էակ կենդանի:
Չսնես – ուժերն կհատի,
Չպահես – վեր կթռչի:

23/1/2007


Nourishing

I’m nourishing, keeping in hands -
When world is asleep - Love.
Warming it up, holding to breast,
Keeping it gentle and firm.
It seems to be like a bird,
Like alive being to be.
Not nurtured – will lose the force,
Not hold - will fly away.

23/1/2007
Translated by the author

***

Copyright Narine Karamyan

Monday, April 30, 2007

Narine Karamyan: New poem

Անսովորն հենց այդպես էլ լինում է,
Ճիշտ կարծես սովորական`
Հորդառատ ձյան տեսքով իջնում է
Փաթիլներով օրհնության:

26/02/07

Saturday, August 26, 2006

Narine Karamyan: Trio of poems

Click here to hear a trio of short poems read by the author, Narine Karamyan.

Հարցին պատասխան /Ա.Մ./

Հետո, երբ նորից հոգի կդառնանք,

Չէ որ չեմ կարող դիպչել ձեռքերով`

Հարազատ հոգի,

Մարմնավորված

Արյունով-մսով:

Հենց այդ պատճառով,

Երբ հանդիպում եմ,

ՈՒզում եմ գրկել,

Մաշկով շոշափել,

Ձեռքերով դիպչել –

Քանի դեռ կարող եմ:

3/19/05

* * *

Մատներ սեղմված բռունցքիս մեջ,

Հաճախ սառած, փոքրուց ի վեր:

ՈՒժը քիչ-քիչ է կուտակվում,

Իսկ ջերմությունը` արյունում:

Բութերը` վեր, սեղմված մատներ:

Փոքրուց սեղմում եմ բռունցքներ:

28/04/2005

* * *

Դու` իմ կտոր,

Դու` իմ մասնիկ:

Իմ աշխարհի

Շիտակ ընկեր:

ՈՒ ես էլ քոնը

Առ հավետ:

Իմ սիրասուն

Արև-լուսին,

Իմ խենթ-խելառ,

Դու իմ խելոք,

Իմ իմաստուն,

Համբերատար,

Իմ աննման,

Միակ որդի:

Դու իմ հոգի,

Լուսնյակ-արև:

Ամենամեծ

Աստծո պարգև:

18/05/05

Copyright Narine Karamyan

***
Answer to Question (A.M.)

And when we become spirits again,

I won’t be able to touch you with hands:

A twin-soul,

Embodied

In blood and flesh.

For that very reason

When we meet

I want to hug you,

With skin to sense you,

With hands to touch you –

As long as I can.

3/19/05

Finger and thumbs

Fingers as one pressed in my fist,

Since childhood - often cold.

Little by little force accumulates,

Like temperature – in the blood.

My thumbs – up and fingers pressed.

Since childhood – my fingers in fists.

28/04/2005

***

You are my part,

You are my piece,

Sincere friend

Of this world,

As I am yours

Forever.

You’re my beloved

The-Sun-the-Moon,

My head-lost crazy

Smartly clever,

My endless wise,

My tolerant,

My incredible

Solely son.

You are my soul,

The-Moon-the-Sun,

The biggest gift

Of Lord.

18/05/05

Translated by the author

Monday, August 21, 2006

Narine Karamyan - new poems

We welcome back Narine Karamyan with her latest poems.


Ցավս բոլորի հետ փորձեցի կիսել,

Բայց կես չդարձավ:

Մտածում են, թե լուրջ չեմ, կանցնի:

Ասում եմ, ասում ու տեղ չի հասնում:

Հիմա եմ ուզում, որ տեսնեք-լսեք,

Հիմա, ոչ հետո:

Ինչու՞ չեք տեսնում, երբ կենդանի եմ:

Ինչու ՞ չեք լսում, երբ բառ եմ ասում:

Տեր Աստված, մի՞թե անպայման

Պետք է չլինել, որ նոր ուզենան

Քեզ կենդանացնել:

ՈՒզածդ մի բան չէ`

Թողեք, որ ապրեմ…

14/08/2006

***

Դաժան, դաժան, ինչքա~ն դաժան:

Լոկ ուղեղի դաժանություն:

Սիրտը ցավ գիտի, կճմլվի:

ՈՒղեղն է սառը – չափվածություն:

Դե էտ ուղեղին դու ո՞նց փոխանցես`

Տագնապներ հազար, անորոշություն,

Ներքին ձայնիդ վախն ու պայքարն

Ո՞նց հաղորդես, ո՞նց հասկացնես:

Նորից մտնում եմ լռություն…

14/08/2006

Copyright Narine Karamyan 2006

Sunday, June 04, 2006

Narine Karamyan: I am speaking/Խոսում Եմ (2005)

Click to hear Խոսում Եմ read by the author, Narine Karamyan.

Այսօր ես ուղակի վատ եմ:
Եվ վատ եմ ոչ այն պատճառով,
Որ ամեն ինչ վատ է, անուղղելի…
Այլ պարզապես վատ եմ, ուղակի…

Այսօր ես ուղակի տխուր եմ:
ՈՒ տխրությունն այնքան մեծ է,
Որ կարելի է մի տուն դնել,
Շարել պատեր ու պարփակվել,

Դուռը փակել ու ներս մտնել –
Այդ տխրության մարախուղով,
Ինչպես կաթի սպիտակ ամպով,
Ներս թաթախվել, քայլել-անցնել:

Բայց վերջը ու՞ր է, չեմ տեսնում:
Մտքով-մարմնով եմ ես սուզվում,
Աչքերս բաց, ճամփան կորցնում,
ՈՒ ամպի մեջ չեմ երևում:

Այսօր ես մի մեծ ցավ եմ ապրում:
Ցավը ուտում, ծամում է ներսից,
Ինձ դեմ է տվել մի սառը պատի,
Ծեփել ու դանդաղ կոկորդս սեղմում:

Այդ ցավը ծանոթ է ու հարազատ:
Իր վաղուց գցած գծերը ունի:
Անդորրի պահին թողնում է ազատ,
Հետո մոտենում ձայներով վայրի:

Իմ տունը դարձնում լուռ ու դատարկ:
Ես ու՞մ դիմեմ օգնության համար:
Շատ լավ էլ գիտեք, որ ձեզ չեմ կանչի,
Հեռախոսին – չեմ պատասխանի:
Որ ի՞նչ ասեք դուք` ինչպե՞ս եմ հիմա:
Որ ի՞նչ ասեմ ես` որ լա՞վ եմ, նորմա՞լ:

Ես հույսս երբեք ձեր հետ չեմ կապել –
Հայացքս փակել, նստել, աղոթել`
Տեր, մի լու~յս բացիր ամպերի վերջում,
Հուսահատության պահերի մթում,
Տեր Հիսուս, անունդ եմ կամաց շշնջում:
Դու ես, որ ամեն ամենը կասեմ:
Ի՞նչը քեզանից ու ո՞նց թաքցնեմ:
ՈՒժեր երկնային, իմ պահապաններ –
Ձեզ հարկավոր չեն ավելորդ խոսքեր:

Հոգնել եմ այսօր, ես շատ եմ հոգնել
Այս թեժ պայքարից – սեղմված ատամներ –
Հոգնել եմ անծայր, մահու չափ հոգնել`
Հոգնել եմ անվերջ պնդել, պայքարել`

Ամենի համար, սիրո, հարգանքի,
Երջանկության, ընկերոջ, պատվի –
Հոգնել եմ արդեն: Հոգնել եմ սիրել:
Սերը ի՞նչ է որ - փխրուն ապակի:

Ի՞նչքան կարող ես ձեռքերով պահել
ՈՒ քո ջերմությամբ լցնել ու սնել:
Դու հո լա~վ գիտես, ինչքա~ն եմ հոգնել:

Հոգնածությունն աչքերիս միջից
Կաթիլ առ կաթիլ աշխարհ է ծորում:
Տեր, մի լու`յս ցույց տուր տանջանքի վերջում:

Այսօր ուղակի ես վատ եմ` շատ:
Այսօր ուղակի տխուր եմ` տրտում:
Այսօր ուղակի ես ցավ եմ ապրում:

Լքված եմ այսօր, հոգնած եմ, հոգնած:

10/05/2005

Copyright Narine Karamyan

Saturday, June 03, 2006

Narine Karamyan


Narine Karamyan currently resides in New York but is originally from Armenia. Her hobbies are: writing, poetry, music, singing, photography, arts, hiking, traveling, psychology, philosophy, sewing. She says "A special element of my soul is art! I'm also lucky about meeting wonderful people in life and making friends with them!"