Showing posts with label Levon Trnoyan. Show all posts
Showing posts with label Levon Trnoyan. Show all posts

Wednesday, May 20, 2015

Լեւոն Դռնոյեան։ Գրիգոր Խանջեանի «Վարդանանքի» առջեւ


Krikor Khandjian (1926-2000) "Vartanank" - Pastel 5.4 x 6.75 m - Etchmiadzin - Armenia


ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋԵԱՆԻ «ՎԱՐԴԱՆԱՆՔ»Ի ԱՌՋԵԻ

Խաղաղաթիւն է մեր Հայրենիքում
Արեւն է ժպտում հողին հայրենեաց 
Ահա զաւակիս սեղմած իմ գրկում 
Կանգնած եմ նորից Վարդանանց  դիմաց։

Ինչու՞ քնեցիր, զաւակ իմ միակ,
Արթնացիր, իմ յոյս, արթնացի՛ր, անգին
Այս սուրր դէմքերից ցայտում է կրակ 
Եւ հասնում է քեզ, հասնում ամէնքին։

Արթնացի՛ր, գրուի՚ր Վարդանանց զինուոր
Որ Հայրենիքին մեր չիջնի խաւար– 
Մեր պատմութիւնը այս է դարաւոր՝
Անվերջ, անվախճան մի մեծ Աւարայր։

Զինուորներն ահա մեր անխոցելի՝
Ոգու մեծերը՝ անցած դարերից,
Մի վերին կամքով խմբուել են ի մի
Եւ Աւարայրը թնդում է նորից։

Նարեկն է խօսում մեր Աստծոյ հետ
Զարենցն է կանչում՝ անու՜շ Հայաստան,
Եւ Վարուժանը՝ վերադարձած ետ
Լուծում է վրէժ հեթանոսական։

Այդ դէմքերի մէջ՝ հաւատով շնչող՝ 
Ես մելամաղձոտ դէմքեր եմ տեսնում
Պատանի հոգում՝ մեղմ ու երազող
Ապագայ երգի պտուղն է հասնում։

Այդպէս եղել է, այդպէս կը լինի՝
Կռուի դաշտերում չենք կոշտանում մենք-
Սուրն ամէնազօր՝ խօսքն է հայրենի
Վահանը անխոց՝ ոգու գանձը մեր։

Իսկ հիմա, որդիս, արթնացի՛ր քնից 
Բաւ է անխռով մնաս դու քնած
0՜, մի՛ ուշացիր քո Աւարայրից՝ 
Վասն Հաւատոյ, Վասն Հայրենեաց...


ԼԵԻՈՆ ԴՌՆՈՅԵԱՆ
Երեւան, Բժիշկ-սրտաբան