Շուշանիկ Մանոյեան։ [ Լռի՛ր]
Լռի՛ր։
Հորիզոններում մթնշաղը թող մակարդուի։
Բնա՛ւ՝ մեկնումները չեն դառնում վերադարձ։
Ես քեզ վերլուծում եմ անսխալ.
Դու ինձ հետ կը լուծուես հեռուներին։
Խօսի՛ր։
Մի՞թէ հասկերը ձգտող սրտեր չեն,
Հասուն կրքեր չեն, -- ոսկեայ խոստումներ։
Մի՞թէ երգերը սիրոյ տենչեր չեն, --
Զուր սպասումներ։
Ու հոսի՛ր։
Անհունութիւնն է գաղտնիքն աշխարհի.
Ու արտը հասուն, որ կրակի պէս
Հողի կուրծքն է այրում՝
Պարզապէս խոստում։
Աստղերը ինձ խոստովանել են ճշտարտութիւնը։
Ես քեզ կը սերմանեմ ամէնո՛ւր՝ ամբարելով ի՛մը։
Շուշանիկ Մանոյեան
Մարսէյլ
Յառաջ 1978