Շուշանիկ Մանոյեան։ Քե՛զ
Ես ուզում եմ լուծուել մթնշաղներին.
Հորիզոնից այն կողմ երազներին ի զուր են.
Ես ուզում եմ ձուլուել աշնան գոյներին,
Հմայքները այնտեղ ամնարմին են։
Արեւի հետքերը տխուր են։
Նրա մեղքն է երկինքը լքուած։
Հրաշքները զգոյշ մակարդւում են
Եւ աստուածային պատուաստն է ստեղծուած։
Սիրտդ բաց է, երկի՛նք,
Ու արիւնդ հոսող կաթ է շուրթերիս։
Ծուխդ լաց է, երկի՛ր,
Ու շիւղերիդ դողը իմ չտուած բերքն է։
Քե՛զ, առանց երդումի մի օր եթէ լքեմ,
Մեղքս՝ սիրուդ վարձն է.
Լռութիւններիդ հուրը անհուն,
Մեռնող լոյսերդ դու չվճառես։
Քանզի երկինքները…
Սանդղամատեր չեն որ ծայրը ելնես՝
Այլ… տենչանքներ են,
Օծուած երազներ։
Արեւներից այն կողմ լռութիւնները
Քայլող սէրեր են.
Հրաշքները՝ զտուած սպասում…
Հողը մայրացաւ գիշերի գրկում։
Մարսէյլ
Յառաջ 1977
No comments:
Post a Comment