Showing posts with label Varteres Karagozian. Show all posts
Showing posts with label Varteres Karagozian. Show all posts

Sunday, April 19, 2009

Վարդերես Գարակէօզեան։ Ժամանակը փոխուել է

Click here for the audio clip read by Lola Koundakjian


Ժամանակը փոխուել է
- դէպի լաւը՝ թէ՞ վատը
հարցն այդ այստեղ գործ չունի -
ասում էին մեծերը մեր
նայելով մեզ

Ժամանակը ժամացո՞յց է
գարնանամուտ-ձմեռնամուտ
առաջ տանես՝ ետ բերես
չի՛ փոխւում ժամանակը
փոխւում եմք մենք՝ շրջապատը

Ժամանակը զուր անցաւ
տագնապահար գուժում ենք
ամէն վայրկեան
չէ՞ որ անլուր-աննկատ
զարգանում ենք յարատեւ
հուսանանում սկզբանէ դէպի մահ
բոլորում ենք մի շրջան
Ժամանակը չի անցնում
չունի սկիզբ՝ վերջաբան
անցնում ենք մենք՝
Ժամու լինի թէ տարաժամ

Կրակն ընկանք
Ժամանակի ձեռքն անհաշտ։

Յունիս 26, 2000 թ.

Վարդերես Գարակէօզեան, Արարման հետ, Երեւան 2005

Sunday, April 12, 2009

Վարդերես Գարակէօզեան։ Պճնեմ տողերս մեղր ու շաքարով

Դառը դեղահատը կուլ տուէք սիրով


Click here for the audio clip read by Lola Koundakjian


Սովորեցինք ամէն ինչը
այբուբենն ու քերականը
որ չմնանք անգրագէտ
վարժեցրին գումարումը
հանումի հետ
լինենք ուշիմ՝ խելօք-ճարպիկ
հաշուագէտ

Մշակեցինք համբերատար
ինչպէս ձեւել - ինչպէս կարել
այսպէս յղկել - այսպէս գամել
ցրցամ տալ ու կօշիկ քաշել
կառուցել կամ կամուրջ կապել
առու հանել - հերկել՝ հնձել
դարձանք աշկերտ՝ հմուտ վարպետ
այս եւ այնի մասնագէտ

Քարոզեցին - քանոզում են տասնաբանն էլ
մատիկ-մատիկ՝ տասնապատիկ
դառնալ հլու՝ արդարամիտ
գթասէր ու բարեացամիտ…

Արդ բոլորը սերտել-մարսել
ջրի նման անգիր արել
դարձել մէն մի գայլ ու աղուէս
գրաճանաչ-հաշուենկատ
վարպետորդի շահատակող
արհեստավարժ՝ շահագէտ։







Վարդերես Գարակէօզեան, Արարման հետ, Երեւան 2005

Sunday, April 05, 2009

Վարդերես Գարակէօզեան։ Միջազգայինով տեղ չհասանք

Համաշխարհացման հասանք անձայն


Click here for the audio clip read by Lola Koundakjian

Շատ ենք խօսում իրաւունքից
կանանց-մարդու-երեխայի
մեղադրեալի- բանտարկեալի-միասեռի
ծառայողի-յաճախորդի-սպառողի
տանտիրոջ-գործատիրոջ
վարձակալի ու բանուորի՝ եւայլնի…

Աշխատուժի՞ մասին՝ խնդրեմ
պատասխանը յստակ է ու միանուագ
- շաքարապատ շագանակ -
որքան աժան-որակաւոր՝
ձեռնտու է
համաշխարհային կերպաս հագած
ազատ-անկախ նոր շուկայում՝
խիստ մրցունակ։



Վարդերես Գարակէօզեան, Արարման հետ, Երեւան 2005