Sunday, April 19, 2009

Վարդերես Գարակէօզեան։ Ժամանակը փոխուել է

Click here for the audio clip read by Lola Koundakjian


Ժամանակը փոխուել է
- դէպի լաւը՝ թէ՞ վատը
հարցն այդ այստեղ գործ չունի -
ասում էին մեծերը մեր
նայելով մեզ

Ժամանակը ժամացո՞յց է
գարնանամուտ-ձմեռնամուտ
առաջ տանես՝ ետ բերես
չի՛ փոխւում ժամանակը
փոխւում եմք մենք՝ շրջապատը

Ժամանակը զուր անցաւ
տագնապահար գուժում ենք
ամէն վայրկեան
չէ՞ որ անլուր-աննկատ
զարգանում ենք յարատեւ
հուսանանում սկզբանէ դէպի մահ
բոլորում ենք մի շրջան
Ժամանակը չի անցնում
չունի սկիզբ՝ վերջաբան
անցնում ենք մենք՝
Ժամու լինի թէ տարաժամ

Կրակն ընկանք
Ժամանակի ձեռքն անհաշտ։

Յունիս 26, 2000 թ.

Վարդերես Գարակէօզեան, Արարման հետ, Երեւան 2005

No comments: