Showing posts with label Datevik Soghomonyan. Show all posts
Showing posts with label Datevik Soghomonyan. Show all posts

Tuesday, July 20, 2010

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ: [Մի դառնագին]

Մի դառնագին
հանգստություն
պարուրեց ինձ ոտից գլուխ,
ու հասկացա, թե ինչու են
տագնապի մեջ հաճույք
փնտրում
¨ ծիծաղում
վախի միջից:

Monday, July 19, 2010

ՏԱԹԵՎԻԿ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ: [Երբ կարոտում ես՝ աչքերդ փակիր]

Երբ կարոտում ես՝ աչքերդ փակիր,
լսիր անձրեւի սեթեւանքը,
աղմուկների մեջ լռություն փնտրիր
եւ լռությունը լցրու բառերով:

Իսկ երբ կարոտից հանկարծ խենթանաս,
փարձիր անձրեւը լցնել աղմուկով
եւ քայլիր
մինչեւ արեւը
փայլի: