Showing posts with label Gayane Ghazaryan. Show all posts
Showing posts with label Gayane Ghazaryan. Show all posts

Wednesday, May 13, 2009

Գայանե Ղազարյան: Մետաքսե վալս

Երեկոն ինչ անուշ է,
Խաղաղ ու անհուշ է,
Տարաժամ է դեղինը
լուսնի:

Զեփյուռե մետաքսը
Շրշում է իր վալսը,
Շոյում է վարսերը
երկնի:

Վերհուշը վհատ է,
Անթեւ ու գունատ է,
Անստվեր տեսիլք է
հնի:

Արթնացում է հուշում
Մոռացված մի թռչուն,
Լուսականչ երեկո է
հիմի:

Գայանե Ղազարյան «Արեվից առաջ» Լոս Անջելես. Gayane Ghazaryan, Before the Sun, Los Angeles, 2004.

Wednesday, March 28, 2007

Gayane Ghazaryan: Սպասում/Waiting

Վաղը նորից կիրակի է…
Սովորաբար քո աղավնին
Նամակներդ բերում էր ճիշտ ժամանակին.
Երկու ձմեռ չանցած՝
Դու պատասխանում էիր
Օրացույցիս բոլոր թերթերին.
-Սպասիր,- ասում էիր
Երեք տողով:
Արդեն նույնանում են
Մազերիս ու ձմռան գույները,
Եվ ես միայն մեկ թերթիկ ունեմ
Պոկելու,
Իսկ վաղը նորից կիրակի է…

Copyright Gayane Ghazaryan

Գայանե Ղազարյան «Արեվից առաջ» Լոս Անջելես. Gayane Ghazaryan, Before the Sun, Los Angeles, 2004.

Saturday, February 24, 2007

Գայանե Ղազարյան/Gayane Ghazaryan: Գեղեցիկ հրաժեշտ տվողները երբեք չեն բաժանվում

Click to hear
Գեղեցիկ հրաժեշտ տվողները երբեք չեն բաժանվում read by Tamar Gasparyan-Chester.

Որքան ուզեցինք
Իրար գեղեցիկ հրաժեշտ ասել,
Այնքան ուշացավ բաժանումը մեր:
Մեռած մեղքերին հարություն տվինք,
Որ արդարանանք ու արդարացնենք
Մեր խաղը տգեղ:
Զուր ես մեղադրում.
Մեր պատմության մեջ ինչ որ բան պարզ չէր՝
Չէի ճաշակի խայծն աղետաբեր:
Արգելված պտուղն ուտելուց հետո
Ուզեցինք նորից դրախտում լինել:
Հաճույքից հոգնած՝
Ադամի նման ննջում էիր դու՝
Թողած ինձ դատին մարդկանց և Աստծո:
Հիմա հստակ է՝
Գեղեցիկ ավարտ չէր կարող լինել.
Մենք դեռ դրախտում՝
Վաստակել էինք բաժանումը մեր:

Գայանէ Ղազարյան