Wednesday, May 13, 2009

Գայանե Ղազարյան: Մետաքսե վալս

Երեկոն ինչ անուշ է,
Խաղաղ ու անհուշ է,
Տարաժամ է դեղինը
լուսնի:

Զեփյուռե մետաքսը
Շրշում է իր վալսը,
Շոյում է վարսերը
երկնի:

Վերհուշը վհատ է,
Անթեւ ու գունատ է,
Անստվեր տեսիլք է
հնի:

Արթնացում է հուշում
Մոռացված մի թռչուն,
Լուսականչ երեկո է
հիմի:

Գայանե Ղազարյան «Արեվից առաջ» Լոս Անջելես. Gayane Ghazaryan, Before the Sun, Los Angeles, 2004.

No comments: