Tuesday, May 26, 2009

Պետրոս Քաջբերունի։ Խոհ

Ես չասացի՝ սիրում եմ քեզ.
Պէ՞տք էր ասել, երբ կար այնտեղ
Աչքերիս մէջ ցոլքը սիրոյն…
Բառեր չեկան այս իմ լեզուիս…
Կը զրկուէին վեհ հմայքից.
Այլ կարօտի այրումը հուր,
Փայլատակեց մէջ աչքերիս,
Ես աչքերո՜վ ուզեցի ասել քեզ,
Որ սիրում եմ, սիրում եմ քեզ։

Պետրոս Քաջբերունի
1910-2004

No comments: