Tuesday, May 05, 2009

ԻԳՆԱ ՍԱՐԸԱՍԼԱՆ: ԱՓՕԼԼՕ - 14

Լուսնի ծիրին մէջ մտաւ
Դարձաւ ու դարձաւ խելայեղ
Շուրջպար բռնեց - դարպասեց
Սուրաց քառասմբակ - նուաճեց
Եւ իջաւ լուսնի կոյս հողը համբուրեց

Յետոյ յագեցած - քաշողութենէն ազատած
Շոյելու համար մորթը ուրիշ աշխարհներու
Նետուելու համար գիրկը տարբեր անջրպետներու
Անտէր լքեց - անճար թողուց - անդարձ հեռացաւ
Լուսնի ծիրէն ելաւ - փրկուեցաւ

Քու ծիրիդ
Քու ծիրիդ մէջ եթէ մտնէր Լօ
Չէր ազատեր Ափօլլօ


14. 2. 1973

No comments: