Showing posts with label Guri Eter Avetisyan. Show all posts
Showing posts with label Guri Eter Avetisyan. Show all posts
Friday, February 27, 2015
Ես հոգնեցի…
Այս աշխարհի անցուդարձից:
Որոնածս չգտնելուց ես հոգնեցի:
Ես հոգնեցի իմ փուչ ես-ից:
Ինձ խաբելուց ես հոգնեցի:
Կյանքս դարձավ բերնի ծամոն.
Ծամծմվելուց ես հոգնեցի:
Քրիստոսն էլ ինձ չփրկեց.
Մաքրվելուց ես հոգնեցի:
Ո՜վ Տեր Աստված, ո՞նց երկնեցիր
Ինձ նման խեղճ մի կացություն.
Մարդու վրա սուգ անելով-
Աստվա՛ծ, քեզնից ես հոգնեցի:
Մի՞թե չէիր կարող մի քիչ՝
Մարդավարի մարդ հորինել.
Ինձ երկնելով՝ քեզ ծաղրեցիր.
Ծաղրվելուց ես հոգնեցի:
Հավանաբար, այնտեղ՝ վերում,
Մրցություն էր վատ գործերի…
Կյանքս վկա, ո՜վ Հայր Աստված,
Մրցանակը դու շահեցիր…
Thursday, February 26, 2015
ԳՈՒՐԻ ԵԹԵՐ: ՈՒ ԳՆԱ
Վէրքերդ տուր երգերիդ,
Հոգսերդ տուր երգերիդ,
Ետ մի՛ նայիր՝ ինչ թողիր _
Թեթեւացիր ու գնա...
Սէրերդ տուր երգերիդ,
Յուշերդ տուր երգերիդ,
Անցեալդ մի՛ որոնիր _
Թեթեւացիր ու գնա...
Մեղքերդ տուր երգերիդ,
Կրքերդ տուր երգերիդ,
Կեանքդ էլ տուր երգերիդ _
Թեթեւացիր ու գնա...
Հաւատդ տուր երգերիդ,
Գալիքդ տուր երգերիդ,
Մահդ էլ տուր երգերիդ _
Անմահացիր ու գնա...
ԳՈՒՐԻ ԵԹԵՐ (Գուրի Դ. Աւետիսեան)1951-2015
Posted by Armenian Poetry Project at 2/26/2015 07:00:00 AM 0 comments
Labels: Georgia, Guri Eter Avetisyan
Subscribe to:
Posts (Atom)