Արայիկ Մարգարյան: Անվերնագիր
Մարդկանց առջեւ եւ խոզերի
Թե' կույսերի, թե' բոզերի,
Մարգարիտներն իմ լուսեղեն
Շա~ղ տվեցի անփութորեն:
Թանկ էր, էժան,- ո՞վ իմանա,
Ձրի տրված` ձրի գնաց:
Ի՞նչ է մնում, որ դա մնա.
Մեկը` սիրեց, մյուսը` խնդաց:
Թե կարող ես` ներիր, Աստված,
Չունկնդրեցի խոսքերդ բաց,
Շաղ տվեցի անվերադարձ
Բայց մի էդքան դեռ ինձ մնաց:
Արայիկ Մարգարյան
Դեկտեմբերի 1, 2006, ՈՒոլթեմ
Copyright Araik Margarian. Used here by kind permission of the author.